«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիայում ամուսինը փողոցում գնդակահարել ու այրել է կնոջը

05/05/2021

Ֆրանսիայի Մերինյակ քաղաքում տղամարդը հենց փողոցում դաժանորեն սպանել է իր կնոջը, նրան ձերբակալել են: Այս մասին տեղեկացնում է actu17.fr կայքը: Դեպքը տեղի է ունեցել երեկ:

 Նշվում է, որ  տղամարդը նախ հրկիզել է այն տունը, որտեղ նա ապրում էր կնոջ և իրենց 3-11 տարեկան 3 երեխաների հետ: Կնոջը հաջողվել է դուրս գալ, բայց նա սկսել է հրացանով հետապնդել նրան փողոցում և առնվազն 2 անգամ կրակել է, որից հետո նրա վրա հեղուկ է լցրել և հրկիզել:

Հետո տղամարդը փորձել է թաքնվել, բայց բերման է ենթարկվել և ձերբակալվել: