«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆեյք էջեր

27/11/2020

Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքի օգտատերերը ահազանգում են, որ հայկական տիրույթում կրկին ակտիվացել են կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական, բանկային ու այլ տվյալներին։

Կեղծիքը տարածվում է հայտնիների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Պապոյանի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և այլ մարդկանց անունից։ Դրանք իրականում կապ չունեն այդ մարդկանց հետ, նման կերպ վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար։

Պետք չէ արձագանքել նման գրառումներին՝ հավանել, մեկնաբանել, տարածել ու կատարել նրանց առաջադրած պահանջները՝ փոխանցելով ձեր տվյալները։

Այս տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ կեղծիքի են դիմում՝

https://www.facebook.com/559386620896762/videos/538453733712611:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն