«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսը մեղադրվում է COVID-19-ի տարածման մեջ

11/03/2021

Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսին մեղադրում են COVID-19-ի տարածման մեջ: Դիվանագետին երկրից վտարել են փետրվարին:
Լեհաստանի հետախուզական ծառայությունները պնդում են, որ Ռուսաստանի հյուպատոսը, ով փետրվարին պերսոնա նոն գրատա էր հայտարարվել, COVID-19- ով վարակվելուց հետո չի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
Երկրի գաղտնի ծառայությունների համակարգողի խոսնակ Ստանիսլավ Ժարինը, ում խոսքերը մեջբերում է լեհական PAP գործակալությունը, ասել  է, որ թեև դիվանագետի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, բայց այնուամենայնիվ, նա մասնակցել է հանդիպումներին և հայտնվել հասարակական վայրերում:
Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսը վտարվել է  երկրից՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության կողմից չարտոնված գործողություններին մասնակցած լեհ դիվանագետների արտաքսմանը: