«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում գործող և պահեստազորի 35 զինվորական բնակարանամուտ է տոնել

01/02/2022

Արցախի Մարտակերտ քաղաքում հունվարի 31-ին տեղի է ունեցել բնակարանամուտի արարողություն: Սոցիալական կարևոր խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորականներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը: Նոր բնակարանների վկայագրերն անձամբ հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:

Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝վիճակահանության միջոցով: Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում  նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

 Հաշվի առնելով խնդրի ՝ անչափ զգայուն լինելու հանգամանքը և արդարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, գործընթացը խստագույնս վերահսկվում է բանակի հրամանատարության ու ոլորտի պատասխանատուների կողմից: