«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարվա ընթացքում երկու անգամ օրենքով վերանայվել է պետական բյուջեն. ֆինանսների նախարար

02/11/2020

Չի եղել դեպք, երբ տարվա ընթացքում երկու անգամ օրենքով վերանայված լինի պետական բյուջեն՝ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Ըստ նրա՝ 2021թ. պետական բյուջեն էլ մշակվել է հենց այդ իրավիճակում:

«Ի տարբերություն նախորդ տարեվերջին համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ լավատեսական սպասումների, ըստ որոնց՝ ՀՀ-ում կանխատեսվում էր 5 տոկոսի շրջանակներում տնտեսական աճ, տարվա ընթացքում տեղի ունեցան տնտեսական զարգացումների կանխատեսումների վերանայումներ, և այդ սպասումները փոխվել են»,- ասաց Ջանջուղազյանը: Նախարարը շեշտեց, որ այժմ տնտեսական անկում է կանխատեսվում աշխարհի մի շարք երկրներում:

«Նպատակադրվել է տնտեսական աճի վերկանգնումը և պոտենցիալի մեծացումը։ 2021 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմել է 215 միլիարդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի 3.2 տասնորդական տոկոսը, ինչը գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար։ Այսինքն՝ մի փոքր ավելի բարձր շեմ է վերցված, քան մենք պատմականորեն միջինում կարողացել ենք կապիտալ ծախսեր իրականացնել»,- ասաց նախարարը։

1Lurer.am