«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության

25/12/2020

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր ժամը 14:00-ին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:Այս մասին տեղեկացնում է Հայրենիքի փրկության շարժումը:

«Հայրենիքի փրկության շարժման ընթացքը որևէ կերպ կասեցնել հնարավոր չէ, և այսպիսի խղճուկ քայլերն ընդամենը խոսում են այն մասին, որ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող այս դավադիրների իշխանության վախճանը մոտենում է վերջնակետին»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։