«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Յուրաքանչյուրդ Ձեր տեղում՝ խրամատում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, Սփյուռքում, ունեք հսկայական անելիք

05/10/2020

«Յուրաքանչյուրդ Ձեր տեղում՝ խրամատում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, Սփյուռքում, ունեք հսկայական անելիք՝ գլուխներս բարձր, դուխներս տեղը պետք է հաղթենք լույսի քաղաքակրթության համար պայքարում, և մեր պայքարը վարակիչ է լինելու շատերի համար՝ մեկընդմիշտ վերջ դնելով քոչվորների ավերիչ արշավին»,- գրել է կրթության նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում:

Այս դժվարին պահին փորձելու են ապատեղեկատվությամբ, այլ միջոցներով հանրության մեջ տարածել խուճապ, անվստահություն: Մերժեք այդ ամենը, նայե՛ք մեր պետությանն ու ժողովրդին կողքից՝ Հայկական լեռնաշխարհում մի ամբողջ հպարտ ժողովուրդ Սփյուռքի աջակցությամբ պայքարում է ահաբեկիչ ցեղերի դեմ:

Մեր առաքելությունն է լույսը բերել աշխարհին. դժվար, բայց պատվաբեր և որոշիչ առաքելություն: