«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքուն Երևանին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» 5-րդ տարբերակը

15/11/2023

«Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ, ճշգրտված տարբերակը»,- այդ մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները․

«Չնայած հրապարակային հայտարարություններին մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, հայկական կողմը երկու ամսից ավելի հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո։

Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ լուրջ հարցեր է առաջացնում։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: