«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրով-Փաշինյան վերջին հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը ՀՀ արարողակարգից է բխում, և զարմանալի է, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ. ՌԴ ԱԳՆ

24/11/2020

ՌԴ ԱԳՆ-ն կրկին պարզաբանել է Լավրով-Փաշինյան հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը, շեշտել, որ դա ՀՀ արարողակարգից է բխում և զարմանք հայտնել, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ:

Նախորդ շաբաթ ռուսական միջգերատեսչական պատվիրակության կարևոր այց տեղի ունեցավ Երևան և Բաքու:

Առաջատար լրատվամիջոցներն աչքի ընկան այս իրադարձության վերաբերյալ լուրջ վերլուծություններով:

«Независимая газета»-ում նոյեմբերի 23-ին հրապարակում եղավ միայն «Շաբաթվա լուսանկարը. չգոհացնող պարզաբանում» վերտառությամբ, որում խոսվում էր բանակցությունների ժամանակ դրոշի բացակայության մասին` դա համեմատելով Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի` Վաշինգտոն կատարած այցի հետ:

Խնդիրն այն է, որ շաբաթ օրը սոցցանցերում քննարկում էր ծավալվել հայկական պետական արարողակարգի շուրջ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան մեկնաբանություն էր տվել` փաստեր ու լուսանկարներ ներկայացնելով:

Մեր զարմանքն ու հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ գոյություն չունեցող «միկրոսկանդալին» միացավ նաև «Независимая газета»-ն:

Անհասկանալի մանց, թե ինչու այս լրատվամիջոցը չհրապարակեց Լավրովի` Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետ 2019 թ. նոյեմբերին կայացած հանդիպումների լուսանկարները, որոնցից մեկը կցվել էր մեր մեկնաբանությանը, կամ էլ` որևէ այլ լուսանկար ՀՀ նախագահի կամ վարչապետի` այլ երկրները ներկայացնող արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումներից:

Օրինակ, 28.05.2018 թ.-ին Փաշինյանի և Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպմանը Ֆրանսիայի դրոշը բացակայում է, 25.10.2018 թ.-ին Բոլթոնի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի դրոշը բացակայում է, Դենդիասի հետ 16.10.2020 թ.-ին կայացած հանդիպմանը Հունաստանի դրոշն է բացակայում (լուսանկարներն` այստեղ-խմբ.):

Ստիպված ենք կրկին պարզաբանել, որ խոսքը ՀՀ արարողակարգի առանձնահատկությունների մասին է: Ըստ այդ արարողակարգի`երբ հանդիպում են ոչ հավասար պաշտոններ զբաղեցնող անձինք, տեղադրվում է միայն մեկ դրոշ: Օրինակ, ռուսական արարողակարգում նման դեպքերում դրոշ առհասարակ չի տեղադրվում:

Իրավիճակի նման թյուրըմբռնում կարող էինք ակնկալել բլոգերային տիրույթից, որի համար պատասխանատու են ԱՄՆ Պետքարտուղարության և այլ գերատեսչությունների շուրջ 2000 աշխատակիցներ. դրա համար նրանց վճարում են: Նման ցածրորակ հրապարակումը ոչ նոր և արժանահավատության ձգտող ռուսական պարբերականի էջերում, սակայն, տարօրինակ է: Անհասկանալի է, թե ինչ կապ ունի սրա հետ Սերբիայի նախագահի այցը Վաշինգտոն: ՌԴ-ն ներկայացնող նախարարները Երևանում հիանալի ընդունելության են արժանացել. Լավրովն ու Շոյգուն հավասարի պես են նստել թե վարչապետի, թե նախագահի հետ: Սերբիայի նախագահին ամերիկացիներն այնպես էին նստեցրել, ինչպես սովորաբար նախարարներին են ընդունում: Ոչ ոք չի ծաղրել բարեկամ Սերբիայի նախագահին, ծաղրի է արժանացրել ամերիկացիների անփոփոխելի պահվածքը` ողջ աշխարհին ի ցույց դնելով իրենց արհամարական վերաբերմունքը:

«Независимая газета»-ի էջերում արտաքին քաղաքական առանցքային այս թեմայի վերաբերյալ հոդվածի բացակայությունը մեզ ավելի շատ զարմացրեց, քան պարբերականի աշախատակիցներին` «դրոշի բացակայությունը»: Եվ դա այն դեպքում, երբ այցերի վերաբերյալ գնահատականներն ու նյութերը տեղ էին գտել ՌԴ ԱԳՆ կայքում և սոցցանցերում հենց նույն օրը»,- նշված է ՌԴ ԱԳՆ պարզաբանման մեջ: