«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր Զելանդիայի արտգործնախարարը կոչ է արել երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան

12/02/2022

Նոր Զելանդիայի կառավարությունը կոչ է անում երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան՝ դրա շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին շաբաթ հայտարարել է Նոր Զելանդիայի ԱԳՆ ղեկավար Նանայա Մահուտան՝ երկրի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ աճող լարվածության ֆոնին Նոր Զելանդիայի կառավարությունը խորհուրդ է տալիս Ուկրաինայում գտնվող նորզելանդացիներին անհապաղ հեռանալ: Իրավիճակը կարող է կարճ ժամանակում փոխվել, եւ նորզելանդացիները չպետք է ապավինեն տարհանմանն այդ հանգամանքներում»,- ասել է նա: Մաhուտան ընդգծել է, որ Նոր Զելանդիան չունի դիվանագիտական ​​ներկայացուցչություն Ուկրաինայում, ուստի նորզելանդացիներին այդ երկրում հյուպատոսական օգնություն ցուցաբերելու կառավարության հնարավորությունները շատ սահմանափակ են։