«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սովորություններ, որոնք խանգարում են քաշ կորցնելուն

10/04/2022

Ամերիկացի սննդաբաններ Լիզա Յանգը և Տրիստա Բեսթը սթրեսն ու վատ սննդային սովորությունները անվանել են խնդիրներ, որոնք խանգարում են նիհարելուն: Փորձագետների կարծիքը հրապարակել է Eat This, Not That! կայքը:

«Երբ փորձում եք նիհարել,  ուշադրություն դարձրեք արագ սննդի չափաբաժիններին և անառողջ մթերքներին, ինչպիսիք են շոկոլադը կամ գազավորված ըմպելիքը: Դա պայմանավորված է նրանով, որ շաքարի, աղի և ճարպի պարունակությամբ անպիտան սնունդը կարող է նպաստել որովայնի հատվածում ավելորդ ճարպի կուտակմանը»,- ասում է Յանգը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս նաև բավարար ժամանակ հատկացնել քնին և խուսափել սթրեսից։ Բանն այն է, որ սթրեսը կարող է մեծացնել որովայնի ճարպի քանակը կորտիզոլ հորմոնի ավելացման պատճառով։ Ըստ Յանգի՝ սթրեսը և քնի պակասը նույնպես կարող են առաջացնել շատակերություն։ Սննդաբան Տրիստա Բեստը նշում է, որ  աղցաններին ավելի լավ է ավելացնել թեթև սոուսներ՝ ճարպայինի փոխարեն։ «Ավելի լավ է ամբողջությամբ վերացնել մայոնեզը և օգտագործել կիտրոնի հյութ կամ քացախ»,- խորհուրդ է տվել Տրիստա Բեսթը: