«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի մասին. Զախառովա

01/04/2021

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում կրոնական պատմական ժառանգության օբյեկտների նկատմամբ շարունակվող վանդալիզնի դրսևորումների մասին հարցին:

«Մեր սկզբունքային դիրքորոշման համաձայն՝ մենք հանդես ենք գալիս որպես Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային կրոնական օբյեկտների պահպանման կողմնակից: Հաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը: Յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ մենք պահում ենք կապը կողմերի հետ»,- հայտարարել է Մարիա Զախարովան:

Թարգմանեց Աննա Հակոբյանը: