«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտախորհրդարանական ուժերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը. հայտարարությույն

09/11/2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   
Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:
Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք   մնացել են անպատասխան և չիրագործված:  
Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:
Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը: 
Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաև տարածքային լրջագույն կորուստների առջև: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական և բարոյական հիմքերից: 
Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝
1.    ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը,
2.    իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:
Սիրելի հայրենակիցներ, 
օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով և այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում: 

1    «Ազատություն» կուսակցություն
2    
«Ազգային անվտանգություն» կուսակցություն
3    «Ազգային օրակարգ» կուսակցություն
4
    «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
5    «Ազգային համաձայնություն» կուսակցություն
6    «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն
7    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
8    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
9    «Երկիր Ծիրանի» կուսակցություն
10    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
11    «Համերաշխություն» կուսակցություն
12    «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
13    «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն
14    «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն
15    «Հայրենիք» կուսակցություն
16    «Մեկ Հայաստան» կուսակցություն
17    «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն
    
09.10.2020 թ.
Հ.Գ. Հայտարարությունը բաց է միանալու համար: