«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը կովիդով վարակվածների ու մահերի թվով առաջ է անցել Հայաստանից և Վրաստանից

01/05/2021

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են փոփոխվել: 

Չնայած երկրում օրեցօր աճող վարակվածների թվին՝ Հայաստանը վարակակիրների թվով աշխարհի երկրների ցանկում 70-րդն է: Համավարակից հետո վարակակվածների ընդհանուր թիվը 216,596 է, որից 199,115-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 4,128 մարդ:  

24news.am-ը գրում է, որ հաջորդը Վրաստանն է, ցանակում 54-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 311,457 է, մոտ 95 հազարով ավելի, քան Հայաստանում: 291,457-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 4,130 մարդ:  

Հաջորդը Ադրբեջանն է, ցանկում 53-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը այդ երկրում՝ 320,322, ավելի քան 100 հազարով ավելի է, քան Հայաստանում: 291,564-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 4,538 մարդ:  

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում շարունակում է մնակ 14-րդը. վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 2,516,157 է: 1,971,064-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 72,090 մարդ:  

Հայաստանի հարևան երկրներից վարակակիրների ամենամեծ թիվն ունի Թուրքիան. աշխարհի երկրների ցանկում 5-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 4,820,591 է: 4,323,897-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 40,131 մարդ: