«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լատվիան 150 ռուսական ու բելառուսական բեռանտարների թույլ չի տվել մուտք գործել իր տարածք

10/04/2022

Լատվիայի Պետական ​​եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները թույլ չեն տվել ռուսական և բելառուսական պետհամարանիշներով 152 բեռնատարների մուտք գործել Լատվիա, ասել է ՊԵԿ ներկայացուցիչ Անդրեյ Վայվարսը։

Ապրիլի 9-ից ռուսական և բելառուսական փոխադրողներին արգելվել է հատել Եվրամիության սահմանը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունների հետ։

ԵՄ պատժամիջոցները նախատեսում են որոշակի բացառություններ, որոնց դեպքում բեռնատարները կարող են հատել Եվրամիության սահմանը, սակայն Վայվարսը նշել է, որ այս պահին նման բացառությունների մասին տեղեկատվությունը դեռ մշակված չէ։