«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկու մարդ զոհվել, մեկը տուժել Է իսրայելական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

04/01/2022

Իսրայելական ռազմաօդային ուժերի ուղղաթիռն աղետի է ենթարկվել Հայֆա նավահանգստային քաղաքի շրջանում. դրա հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկը տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 4-ին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում Է, որ զոհվել են ուղղաթիռի օդաչուները, տուժել Է անձնակազմի անդամը, որն «օդային դիտորդի» դեր Էր կատարում: Նա տեղափոխվել Է հոսպիտալ: Բանակային մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ սկսվել Է կործանման պատճառների և հանգամանքների հետաքննություն: