«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման․ ԱԳ փոխնախարար

30/01/2024

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հարցազրույցից:

- Ինչպես է մեկնաբանվում Ադրբեջանից հնչող կարծիքը՝ թե Հայաստանն է փորձում խուսափել խաղաղության պայմանագրի կնքումից: 

- Իմ կարծիքով սա միջազգային գործընկերներին մոլորեցնելու հեթական փորձն է: Վերջին տարիների և ամիսների բանակցային գործընթացը ցույց է տալիս, թե որ կողմն է կառուցողական: Այս առումով մեր միջազգային գործընկերների մոտ հարցեր չպետք է առաջանան:

Այնուամենայնիվ, ըստ Պետրոս Ղազարյանի, նման հարց կա Հայաստանի միջազգային գործընկերների մոտ, մասնավորապես ՌԴ-ից է հնչել որոշակի հայտարարություն:

Ի պատասխան դիտարկմանը, ԱԳ  նախարարի տեղակալն ասաց՝ խոսքը բոլոր անաչառ միջազգային գործընկերների մասին է:

«Մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման, և ոչ թե միջնորդները փորձեն սեփական դիվիդենտները քաղել այս գործընթացից»,- ասաց Կոստանյանը:

Այսինքն, եթե կար ժամանակ, որ մտածում էինք, թե Մոսկվան Հայաստանի կողմից է, հիմա նույնիսկ չեզո՞ք չէ՝ հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց՝ տրամաբանորեն յուրաքանչյուր պետություն սեփական շահերն է առաջ տանում:

«Մենք էլ մեր հերթին գնահատում ենք, թե այդ շահերը ինչքանով են համադրելի Հայաստանի Հանրապետության շահերի հետ, մասնավորապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության հետ»,- ասաց Կոստանյանը: