«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի Մեջլիսին է ներկայացվել 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծ․ նրանց թվում է Կարո Փայլանը

14/10/2021

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն է ներկայացվել մեջլիսի 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նախագահականի կողմից ներկայաված օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական  «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը: