«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս ամոթալի ոճրագործությունը հայ ժողովրդի դեմ վայրագությունների հրահրում է

01/11/2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Դեսին քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողը պղծելու կապակցությամբ: 

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։

Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող պատերազմական հանցագործությունները»։