«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էջմիածնում կատարված դանակահարությունը ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են

06/01/2022

Հունվարի 3-ին, կեսգիշերն անց, բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածից` ծակած-կտրած վերքով 29-ամյա երիտասարդի էին տեղափոխել բժշկական կենտրոն:
Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին։ Նրանց արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ Արագածի զանգվածի բակերից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասի 42-ամյա մի բնակիչ:
Նույն օրը հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում նա եկավ ոստիկանության Վաղարշապատի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց: Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանգամանքները հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվում են։