«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գառնիի հեթանոսական տաճարի մոտ հանկարծամահ է եղել օտարերկրյա քաղաքացի

09/10/2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 19։15-ի սահմաններում նշված բուժկենտրոնից հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Գառնիի շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 64-ամյա Անդրեյ Զելինսկին էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։