Հայկական ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները
03/07/2023
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը։
Հուլիսի 2-ին իրականացված թռիչքով 112 ուղևոր տեղափոխվել է Ստամբուլ, իսկ 42-ը՝ Երևան։
Տեղեկությունների համաձայն՝ չվերթն իրականացվելու են A321 տիպի ինքնաթիռներով շաբաթական 2 անգամ՝ ամեն չորեքշաբթի և կիրակի։