«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը

25/10/2021

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դատապարտել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հարավային հատվածի ճանապարհներով անցնող իրանական բեռնատարներից տուրքեր գանձելու Ադրբեջանի քայլը:
Այս մասին դեսպանն ասել է «Tasnim»-ին տված հարցազրույցում, ցավալի համարելով այն, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները պարտավորված են եղել վճարել տուրքեր:
Նշվում է, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության՝ Հայաստանի հարավային հատվածի տարանցիկ երթուղում իրավիճակը պետք է մնար անփոփոխ, մինչև նոր երթուղու ավարտը:
Դեսպանը պարզաբանել է, որ տարանցիկ երթուղին օգտագործվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում:
«Իրանական բեռնատարները վճարում են տուրքեր Հայաստան հասնելու ժամանակ, և չի ակնկալվում, որ նրանք տուրք պետք է վճարեն 100 կմ անց ևս: Մենք ակնկալում ենք, որ նրանք (Ադրբեջանի Հանրապետությունը) կդադարեցնեն դա մինչև լրացուցիչ ճանապարհի կառուցումը, և որ նոր խնդիրներ չեն առաջանա»,- նշել է դեսպանը: