«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կախարդական փայտիկը գործում է. Վահան Քերոբյան

06/08/2021

Կախարդական փայտիկի ամենակարևոր ազդեցությունը կոռուպցիայի արմատախիլ անելն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ես չեմ ասում, որ չկա կոռուպցիա, բայց այն համակարգային չէ։ Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1,5 տոկոս տնտեսական աճ, բայց արդյունքում, մենք առաջին կիսամյակում ունենք հինգ տոկոս տնտեսական աճ ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ։ Տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է նաև նրա, որ կախարդական փայտիկը գործում է, այսինքն տնտեսությունը արնաքամ չի լինում կոռումպացված գումարներով։ Այսինքն տնտեսությունից դուրս չի գալիս էն գումարները, որոնք առաջ սև ճանապարհներով դուրս էին գալիս»,- ասաց Քերոբյանը։