«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ծրագրել էր ռազմական գործողություն իրականացնել Աղդամում

24/11/2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ծրագրել էր ռազմական գործողություն իրականացնել Աղդամում՝ ԼՂ հակամարտության ընթացքում:

«Դեռ վաղ է պատերազմի բոլոր գաղտնիքները բացահայտել։ Կգա ժամանակը, շատ բան պարզ կդառնա։ Բայց այսօր կարող եմ ասել, որ Աղդամում գործողություն պլանավորվում էր։ Մենք, միևնույն է, կազատագրեինք Աղդամը։ Բայց կորուստներ կլինեին, ընդ որում՝ մեծ»,- ասել է նա: