«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիների կողմից Մեծ Թաղերի և Թաղավարդի գերեզմանների ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերն ընդունվել են վարույթ․ ԱՀ ՔԿ

25/05/2021

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած ինչպես ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի գերեզմանատան մահացածների, այնպես էլ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի գերեզմանատանը գտնվող արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների թաղման վայրերը, նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով լրիվությամբ քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:

ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: