«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցան ադրբեջանական վերահսկողությանը

01/07/2021

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցան ադրբեջանական վերահսկողությանը։ Ֆեյսբուքյան օգտատերերը հարց են բարձրացրել՝ ո՞վ է այդ ամենի պատասխանատուն, ինչո՞ւ հայկական կողմը ռուսներից չի պահանջում, որ կատարեն փաստաթղթի կետերը։
«Սա հետպատերազմյան Արցախի ամենացավոտ հարցերից մեկն է, ես էլ բավական շատ հարցեր ունեմ, թե ինչու այդպես եղավ։ Եվ որոշ դեպքերում ես այդ հարցերի պատասխանները չունեմ։ Կա տեսակետ, որ դա պայմանավորված էր նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորված և ստորագրված քարտեզներով։ Եվ այդ քարտեզներով նախատեսված չէր նաև Խծաբերդի ու Հին Թաղերի առկայությունը մեր տարածքում։ Բայց ես չեմ կարող ասել՝ արդյոք այդպես է, թե ոչ։ Պետք է պատկան մարմիններն ու պաշտոնատար անձինք, ովքեր ընդգրկված են եղել բանակցություններում, իրենք պատասխան տան։ Մյուս տեսակետն այն է, որ ադրբեջանական կողմն օգտվել է ռուս խաղաղապահների բացակայությունից այդ տարածքում և շարունակել է մարտական գործողությունները և բռնազավթել է Հադրութի շրջանի այդ պատառիկը, որը կարողացել էինք պահել։ Պետք է հարցերին պատասխան տան։ Միանշանակ, Խծաբերդն ու Հին Թաղերը մեզ համար բռնազավթված տարածքներ են, ինչպես նաև բռնազավթված են պատերազմի ընթացքում և պատերազմի հետևանքով քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում բռնազավթված տարածքները»,- ասաց Բեգլարյանը։