«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան կրկին չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին

16/03/2021

Ղրիմում կարգավիճակի որոշման հարցով 2014 թ. մարտի 16-ին թերակղզում անցկացված հանրաքվեի կապակցությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: Անկարան  հանրաքվեն համարել է ոչ լեգիտիմ, իսկ Ղրիմի միացումը ՌԴ-ին՝ բռնակցում: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան շարունակելու է հետևել Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին: 

2014 թ. մարտի 16-ին Ղրիմում անցկացվել էր հանրաքվե՝ թերակղզու և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակը որոշելու հարցով:  Հանրաքվեի արդյունքի համաձայն՝ ընտրողների 96,57 տոկոսը քվեարկել էր Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու օգտին: 

Հեղինակ`Մարի Կոստանյան