«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իլհամ Ալիեւի անլիարժեքության բարդույթը կամ ինչպե՞ս վերաշարադրել Ադրբեջանի պատմությունը

19/03/2021

Մարտի 16-ին Նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Արցախի Ազոխ գյուղ, որոշում կայացրեց այցելել Ազոխի քարանձավը: Ավելի ուշ Ալիևն ասաց մոտավորապես հետևյալը. Սա աշխարհի ամենահին մարդու բնակավայրերից մեկն է, այն պատկանում է Ադրբեջանի պատմությանը, մեր պատմական ժառանգությունն է: Հայաստանն ապօրինի կերպով աշխատանքներ էր իրականացնում այս քարանձավում, ապօրինի կերպով գիտնականներ էր հրավիրում դրսից: Նրանք մեծ վնաս են հասցրել այս քարանձավին, մեր պատմական ժառանգությանը: Նրանք պետք է հատուցեն այս ամբողջ վնասը: Մենք կստիպենք նրանց դա անել»:
Ավելին, Ալիևը պարծենում է. «Մենք նվաճեցինք այս գագաթը: Մենք նվաճելու ենք բոլոր գագաթները: Չկա այնպիսի գագաթ, որը մենք չկարողանայինք նվաճել: Եկեք միասին ասենք. «Ազոխը Ադրբեջանն է», «Ղարաբաղը Ադրբեջանն է»: Եվ նույն ժամին Ալիևի դժբախտ պատմաբանները, հնազանդ շների նման սկսեցին համաձայնվել իրենց տիրոջ հետ՝ ենթադրյալ հին ադրբեջանական հողերի (որը գոյություն չի ունեցել ոչ մի հին քարտեզի վրա) և ադրբեջանական ժողովրդի «մշակութային ժառանգության» մասին:
Ալիևի հայտարարությունը նպատակ ունի խեղաթյուրել պատմությունը և դրա հետ կապ չունեցող մշակութային ժառանգությունը վերագրել իր նորաստեղծ ժողովրդին:
infoteka24.ru
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան