«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային վերաբերող ավելի լուրջ խնդիրներով. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Եվրախորհրդարանի բանաձեւի վերաբերյալ

14/03/2024

Մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը ոչ միայն անհիմն է և կողմնակալ, այլև ևս մեկ երկակի ստանդարտի վառ օրինակ մեր երկրի հետ կապված.

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

▪️Թեև բանաձեւը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցելու քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, իրականում դա Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի շարունակությունն է, որի ընթացքում կեղծվում են բոլոր փաստերը

▪️Բանաձևում պարունակվող անհեթեթ  և վիրավորական հայտարարությունները, որոնք ակնհայտորեն ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ,, ապացույց է փաստաթուղթը առաջ քաշած Եվրոպական խորհրդարանի անդամների իրական էության մասին.

▪️Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային վերաբերող ավելի լուրջ խնդիրների , մասնավորապես՝ ռասայական խտրականության, իսլամաֆոբիայի, այլատյացության, ծայրահեղականության և միգրանտների անմարդկային վերաբերմունքի խնդիրներով։

▪️Նման բանաձեւերը, որոնք ոչ մի կապ չունեն իրենց իսկ հայտարարած արժեքների հետ, զրոյի են հասցնում Եվրախորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերը.