«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան

22/03/2024

Այսօր Ժնևում կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Այս մասին  հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։

Հավելենք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։