«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն արձանագրում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր․ Սերգեյ Լավրով

12/10/2023

Ռուսաստանն արձանագրում է անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր, ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը` ապա դա որոշ չափով արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, նախկինում էլ շատ են եղել։

Կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ հակառակը, դրանք նպատակ ունեն այնտեղ հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար», - ասել է Լավրովը։