«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պակիստանում զանգվածային ցույցեր են ընդդեմ Ֆրանսիայում վերատպված Մուհամմադ մարգարեի ծաղրանկարի

05/09/2020

Պակիստանի ամբողջ տարածքում անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ: Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթում վերատպված Մուհամմեդ մարգարեին ծաղրանկարի դեմ: Թեմային է անդրադարձել Reuters լրատվական գործակալությունը:

Ցուցարարները վանկարկում են «Մահ՝ Ֆրանսիային» կարգախոսն ու կոչ անում բոյկոտել ֆրանսիական ապրանքը:

Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել մուսուլմանական աշխարհում 2005-ին, երբ առաջին անգամ այն տպվել էր դանիական թերթում:

Հիշեցնենք, որ վրեժ լուծելու համար մի խումբ իսլամիստներ ներխուժել էին «Շառլի Էբդոյի» խմբագրություն ու սպանել 12 աշխատակցի: