«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռեմբրանտի նկարների տարիքը հաշվարկվել է կապարի իզոտոպների միջոցով

11/12/2021

Հոլանդացի քիմիկոսները պարզել են, որ Ռեմբրանտի, նրա ուսանողների և 17-րդ դարի այլ հոլանդացի նկարիչների նկարների ճշգրիտ տարիքը կարելի է հաշվարկել կապարի սպիտականերկի մեջ առկա կայուն իզոտոպներից։ Սա հնարավորություն է տալիս իրական աշխատանքը տարբերել կեղծից, գրում են գիտնականները Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում

Մենք վերլուծել ենք սպիտակի իզոտոպային կազմը 77 նկարներում, որոնք նկարել են 17-րդ դարի հոլանդացի հայտնի նկարիչները։ Այս վերլուծությունը բացահայտեց մի հետաքրքիր օրինաչափություն, որը կապում է կապարի իզոտոպների ու այդ նկարների ժամանակները,- գրում են հետազոտողները։

Հոլանդացի քիմիկոսների խումբը, որոնց գլխավորում էր Ամստերդամի համալսարանի գիտաշխատող Պաոլո դ՛ Իմորզանոն, հայտնաբերել է 17-րդ դարի ներկերի քիմիական բաղադրության անսովոր հատկանիշները, որոնք թույլ են տալիս ճշգրիտ որոշել, թե երբ են նկարվել այդ նկարները Ռեմբրանտի և նրա աշխատակիցների կողմից։

Հետազոտողները բացատրում են, որ սպիտականերկի իզոտոպային և քիմիական բաղադրությունը թույլ կտա որոշել, թե որտեղ և ինչպես են պատրաստվել այդ ներկերը։ Եվ դա էլ կարևոր է նկարների վերականգման և դրանց իսկությունը ճշտելու համար։