Էջմիածին-Աշտարակ ճանապարհին «NIVA»-ն դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջում. Ներսում մարդ է մնացել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 11:33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Շահումյան ճանա¬պար¬հա¬հատվածում՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է ձորը, ներսում քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «NIVA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպի-տա¬լաց¬վել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա¬րար:
Փրկարարները հոսանքազրկել եւ փակել են գազի բալոնի փականը: