«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սոթքում գտնվող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել Հայաստանի կառավարությանը

26/05/2021

Սոթքում գտնվող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել Հայաստանի կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար։
«Զոդ ուինդ»-ը Հայաստանի կառավարությունից պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում: Նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները քայլելով մտել են ՀՀ տարածք Սոթքի հատվածում ու գրավել հողմային էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ ուինդ» ընկերության հողմակները, շենքերն ու հողերը։ Ընկերությունը դիմումներ է գրել կառավարություն, բայց կառավարությունը նույնիսկ հարկ չի համարել դրանց պատասխանել։ Հունիսին կայանալու է այս գործով առաջին նիստը։