«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՐՎԵԼ Է

13/03/2021

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է գտնվել «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օհանյանը հոսպիտալ էր տեղափոխվել մրսածության հետեւանքով։
Պաշտպանը նշեց, որ որոշ մասով բարդություններ են կրկին նկատվել։
Հարցին, թե այսինքն`ավելի՞ է սրվել առողջական վիճակը, պաշտպանը տվեց դրական պատասխան։
Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ նիստը հետաձգվեց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասել էր, որ նա հոսպիտալում է դեռ մարտի 7-ից։