«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցի հերթական վետերանի ինքնասպանությունը

06/07/2021

Ադրբեջանի վետերանների ինքնասպանությունների շարքը չի դադարում: Այս անգամ 2020-ի պատերազմի մասնակից Բահման Աբբասլին որոշեց խլել իր կյանքը:
Շատ հաճախ ադրբեջանցի զինծառայողները նման որոշում էին կայացնում անարդարության զգացումից ելնելով, քանի որ հայրենիք վերադառնալուց հետո իշխանությունները անհանգստություն չէին ցուցաբերում իրենց «ազատարարների» նկատմամբ: Բազմաթիվ վետերանների և «նահատակների» ընտանիքներն ապրում են աղքատության մեջ, չնայած այն միլիարդներին, որոնք Ալիևն ուղարկում է գրավյալ Արցախ, որտեղ ադրբեջանցիներն իրենք էլ չեն ցանկանում ապրել:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան