«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները». Էրդողան

03/11/2023

Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովին ընդառաջ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները». այս մասին  գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն Թուրքիան կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»- ասել է նա։

Էրդողանը նաև ընդգծել է, որ թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին: