«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատարանը Դավիթ Գալստյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել

28/06/2023

Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» խափանման միջոցը փոխարինվեց գրավով՝ համակցված բացակայելու արգելքով: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ 40 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 16:00-ին։