ՌԴ ԱԳՆ-ը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերաշարադրման փորձեր չի տեսնում
17/11/2020
Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության վերանայումը կանխելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք այժմ չենք տեսնում հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու փորձեր ...: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նման փորձեր չլինեն, հաջողությամբ չպսակվեն», - նշել է Լավրովը:
Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am