«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում երթևեկելի կամուրջ է փլուզվել. 3 մարդ հոսպիտալացվել է

28/01/2022

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում ուրբաթ առավոտյան կամուրջի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներով: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին:

Երեք կամ չորս տրանսպորտային միջոց է եղել կամրջի վրա պատահարի ժամանակ, որոնց ուղևորները տարհանվել են:

Նշվում է, որ նրանցից տասը թեթև վնասվածքներ են ստացել, որոնցից 3-ը հոսպիտալացվել է:

Օգնության ժամանած մարդիկ ցած են իջել 5 մետր և մարդկային շղթա են կազմել, որպեսզի կարողանան հասնել և օգնություն ցույց տալ տուժածներին:  

Ներկա պահին հետաքննություն է անցկացվում՝ փլուզման պատճառը պարզելու համար: