«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը. գողացել են 4 մլն դրամ

28/12/2021

Դեկտեմբերի 27-ին խոշոր չափի գոողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևաի բնակիչ  Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության 62 հասցեում գործող «Նայք»  խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ժամանել է  նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:

Դեպքի փաստով հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը հայտնում է, որ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է  մոտ 4 մլն դրամ: