«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԼՂ խնդիրը

10/02/2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցում խոսել են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

«Նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընթացիկ ջանքերը, որոնց նպատակն է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանք են կամ կապված են դրա հետ», – ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի  հիմնական թեման վերաբերել է Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին: