«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հռոմի Պապն աղոթում է Ղարաբաղում խաղաղության համար

11/10/2020

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա ավանդական Պատարագից հետո դիմելով Վատիկիանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, հույս է հայտնել, որ Ղարաբաղում մարդասիրական նպատակով հայտարարված հրադադարը կյանքեր կփրկի:

«Ողջունում եմ մարդասիրական նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարը, հույս ունեմ, որ այն կընձեռի համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասել է Հռոմի Պապը:

«Հրադադարը փխրուն է, անկայուն, բայց ես կողմերին հորդորում եմ այն պահպանել, վերսկսել բանակցությունները, փրկել մարդկային կյանքերը, վերջ տալ տառապանքներին, դադարեցնել բնակելի տների և աղոթատեղիների ավերումը»,- հայտարարել է նա:

«Ես աղոթում եմ դրա համար և ձեզ կոչ եմ անում միանալ ինձ՝ միասին աղոթենք զոհվածների և վտանգի մեջ հայտնված մարդկանց համար»,- ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: