«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առաջաձորում քսաներկու տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքը շարունակում է ապրել

20/01/2022

ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքը 660 բնակիչ ունի:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առաջաձոր համայնքի ղեկավար Վահրամ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով:

«44-օրյա պատերազմի ավարտից հետո համայնքում քսաներկու ընտանիք է հաստատվել: Դպրոցն ունի 129 աշակերտ: Մանկապարտեզ է հաճախում 25 երեխա: Գյուղի ազատ տներից մեկում գործում է համայնքապետարանը: Բուժկետը վերանորոգման կարիք ունի, իսկ հանդիսությունների սրահ չունենք: Մի քանի ամիս առաջ ասֆալտապատվել է գյուղը մայրուղուն կապող ճանապարհահատվածը»,-ներկայացրել է համայնքապետը տեղեկացնելով, որ համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ:

Վ. Անդրեասյանը նշեց, որ գյուղացիների հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է, կան նաև «Կաշենի» հանքում աշխատողներ: