«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան Ֆրանսիայի համար որպես ամենամեծ սպառնալիք

06/11/2023

Ֆրանսիայի խորհրդարանին կից հետախուզության հանձաժողովի կողմից պատրաստվել է զեկույց, որը վերաբերում է արտաքին ուժերի կողմից Ֆրանսիայի ներքին կյանքի միջամտությանը:

Ըստ այդմ՝ ամենից շատ սպառնալիք ներկայացնող երկրները Ֆրանսիայի համար համարվել են Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան:

Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները, ղեկավարելով Ֆրանսիայում գտնվող թուրքական սփյուռքը, իրենց կողմից թշնամի համարվող հայերի և քրդերի նկատմամբ հակված են ուժի կիրառմանը:

Բացի այդ զեկույցում ասվում է, որ Թուրքիան քաղաքական իդեոլոգիայի խրախուսման համար օգտագործում է կրոնը, ինչն էլ համարվել է Ֆրանսիայում Թուրքիայի կողմից իսլամի վրա ներազդման գործընթաց:

https://www.ermenihaber.am/