«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բայդենը մոռացել է իր նախարարի անունը եւ Պենտագոնի անվանումը

10/03/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հավանաբար, մոռացել է երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը, հայտնում է The Sun-ը:

Պետության ղեկավարը հանդես է եկել ամերիկյան բանակի շարքերում կին զինծառայողներին նվիրված ելույթով, ըստ որում՝ Պենտագոնի ղեկավարը նրանից մի քանի մետր հեռավորությամբ էր կանգնած:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախկին գեներալին: Ես շարունակում եմ նրան գեներալ անվանել, բայց իմ, իմ…տղան ահա այնտեղ է, որն այնտեղ ղեկավարում է այդ ստորաբաժանումը»,- ասել է Բայդենը՝ խոսելով Օսթինի մասին:

Նախագահն ավելի վաղ պաշտպանության նախարարին անվանել էր «Օսթինի քարտուղար»՝ դա կարդալով հեռուստահուշարարի էկրանին:

Սպիտակ տան ղեկավարը նաեւ մոռացել է, թե ինչպես է կոչվում Պենտագոնը: Ելույթի ժամանակ նախարարության կենտրոնակայանը վերածվել է «այդ տղաների»: