«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոշոր ավտովթար Արարատի մարզում

07/04/2022

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մհեր Գ․-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մհեր Գ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

shamshyan.com-ը հայտնում է նաև, որ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը դեպքի վայրի զննությունը կատարելուց հետո մեկնում են հիվանդանոց, որից հետո տեղեկություններ են ստացվում, որ նշված վայրում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել գլխիվայր շրջված Ford-ի կողքին։ Այս վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։