«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ողջունել է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առկա առաջընթացը

28/02/2023

Երեկ դեսպան Քվինը հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը։ Այս մասին հայտնում է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Դեսպանը ողջունեց Հայաստանի կողմից Թուրքիայում երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնության տրամադրումը, որն ուղեկցվեց ցամաքային սահմանի բացման պատմական դրվագով և արտաքին գործերի նախարար Միրզոյանի Թուրքիա կատարած այցով։ Դեսպանը ողջունեց հարաբերությունների կարգավորման հարցում առկա առաջընթացը և քաջալերեց վստահության ձևավորմանն ուղղված համաձայնեցված քայլերի իրականացումը։